Բաթումում տեղի կունենա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։ Ըստ լրատվամիջոցների՝ հանդիպումներում նախատեսվում է քննարկել ռազմական համատեղ համագործակցության նոր հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։               
 
  • Երիտասարդ հայ նկարիչների  ցուցահանդես Վիսբադենում

    Երիտասարդ հայ նկարիչների ցուցահանդես Վիսբադենում

    03.12.2013| 12:15
    Նոյեմբերի 29-ին Վիսբադենի «Haus der Heimat»-ում (հայրենի տուն) բացվեց հայ երիտասարդ գեղանկարիչներ ԳԱՅ ՂԱԶԱՆՉՅԱՆԻ և ԺՈՐԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ գեղանկարների ցուցահանդեսը: Ներկայացված է 41 գործ: Սա Գայ Ղազանչյանի երկրորդ ցուցահանդեսն է Վիսբադենում. անցած տարվա հունիսին նա առաջին անգամ ցուցադրվեց քաղաքի հայտնի Kurhaus-ի սրահում և մեծ հաջողություն ունեցավ:
  • «Երգչախումբը հնչում է այնքան հագեցած, որ արական ձայների կարիք չի զգում»

    «Երգչախումբը հնչում է այնքան հագեցած, որ արական ձայների կարիք չի զգում»

    03.12.2013| 12:13
    Օրերս Կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ միջազգային մրցույթ-փառատոների դափնեկիր «Գեղարդ» երգչախմբի համերգը (գեղ. ղեկավար՝ Մհեր Նավոյան, խմբավար՝ Անահիտ Պապայան)։ Այն նվիրված էր Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 90-ամյակին։
  • Նրա զենքը միայն գրիչն էր

    Նրա զենքը միայն գրիչն էր

    03.12.2013| 11:59
    Ո՞վ էր Գրիգոր Ջանշյանը, այն հայը, որն ապրեց հայրենիքից հեռու, բայց իր կարճատև կյանքի տարիներն անձնուրացորեն նվիրեց իր ժողովրդին: Ծնվել է Թիֆլիսում` 1851 թ. մայիսի 17-ին, հայկական բազմանդամ ընտանիքում: Հայրը` Ավետիք Գլաչիխը, զբաղվում էր պարսկական գորգերի առևտրով` հազիվ ապահովելով մեծ ընտանիքի հոգսերը (նրա խնամքի ներքո էին նաև զարմուհու երկու որբերը): Մայրը` Կեկելան (Կիկիլիա), ծագումով հին թիֆլիսաբնակ էր և հայտնի էր արտակարգ գեղեցկությամբ, բարությամբ, առատաձեռնությամբ ու կենսուրախ բնավորությամբ: Նրա մահը (1884 թ.) մեծ վիշտ է պատճառել մերձավորներին, իսկ մինչ այդ մահացել էր ամուսինը: Գրիգորը սկզբնական կրթությունը ստացել է տեղի, այնուհետև` հայկական ծխական դպրոցում:
  • «Ես հո վայրենի չե՞մ, որ շեփորով մարդու գլխին խփեմ»

    «Ես հո վայրենի չե՞մ, որ շեփորով մարդու գլխին խփեմ»

    02.12.2013| 15:26
    Նոյեմբերի 30-ին թատերական ինստիտուտում վեճ է տեղի ունեցել թատերագետ Տիգրան Մարտիրոսյանի և ուսանողական թատրոնի տնօրեն Էրիկ Բարսեղյանի միջև, որը վերաճել է ծեծկռտոցի, արդյունքում, ըստ լուրերի, Էրիկ Բարսեղյանը մետաղե շեփորով հարվածել է թատերագետի գլխին:
  • Հնդկական տիեզերական սարքը սկսել է իր 300-օրյա ճանապարհորդությունը դեպի Մարս

    Հնդկական տիեզերական սարքը սկսել է իր 300-օրյա ճանապարհորդությունը դեպի Մարս

    02.12.2013| 13:15
    ՈՒսումնասիրող ապարատը ճանապարհ է ընկել երեկ: Այն Կարմիր մոլորակ կհասնի հաջորդ տարվա սեպտեմբերին: Տիեզերական ապարատը հաջողությամբ դուրս է եկել Երկրի ուղեծիր ժամը 0:49-ին: Ինչպես որ ակնկալվում է հետաքննող սարքը Կարմիր մոլորակ կհասնի հաջորդ տարվա սեպտեմբերին: Մարսի մթնոլորտի և մակերևույթի ուսումնասիրության համար կպահանջվի վեց ամիս: Տիեզերական տարածքն ուսումնասիրող սարքն առաջինն է Հնդկաստանի պատմության մեջ: Նրա բաց թողման համար կիրառվել է PSLV հրթիռը: Գործարկվել է նոյեմբերի 5-ին, մշակվել է Հնդկաստանի տիեզերական գործակալությունում:
  • Չեխական երաժշտությունը՝ «Գաֆեսճյանում»

    Չեխական երաժշտությունը՝ «Գաֆեսճյանում»

    02.12.2013| 11:51
    Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20-ին, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի անսամբլները «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնում դասական երաժշտության սիրահարներին կպարգևեն չեխական երաժշտության երեկո։
  • Անցումային ժամանակաշրջանի մարտահրավերները ՀՀ մասնագիտական կրթության որակի ապահովման համակարգում

    Անցումային ժամանակաշրջանի մարտահրավերները ՀՀ մասնագիտական կրթության որակի ապահովման համակարգում

    02.12.2013| 11:06
    «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը (ՈԱԱԿ) դեկտեմբերի 2-3-ը կազմակերպում է «Անցումային ժամանակաշրջանի մարտահրավերները ՀՀ մասնագիտական կրթության որակի ապահովման համակարգում. վստահության ձևավորում» որակի ապահովման երկրորդ ֆորումը:
  • «Կար մի շրջան, երբ ընկերներս ինձ կատակով ասում էին` ողջույն, Լևոն Վիսոցկի»

    «Կար մի շրջան, երբ ընկերներս ինձ կատակով ասում էին` ողջույն, Լևոն Վիսոցկի»

    01.12.2013| 14:40
    Նարեկացի արվեստի միութունում տեղի ունեցավ գրական-երաժշտական ցերեկույթ՝ նվիրված ՎԼԱԴԻՄԻՐ ՎԻՍՈՑԿՈՒ 75 ամյակին: Միջոցառմանը ներկա էր բանաստեղծ ԼԵՎՈՆ ԲԼԲՈՒԼՅԱՆԸ, ով առաջինն է հայերեն թարգմանել, հրատարակել Վիսոցկու բանաստեղծությունները, ուսումնասիրել նրա պոեզիան, արխիվային նյութերը: Լեփ լեցուն դահլիճում հնչեցին Վիսոցկու երգերը, բանաստեղծությունները՝ Լևոն Բլբուլյանի թարգմանությամբ, հուշի պատառիկներ նրա մասին: Հանդիսության ընթացքում բանաստեղծը սիրով պատասխանեց նաև դահլիճից հնչող հարցերին:
  • Չինացիները Լուսինն ուսումնասիրող սարք են ստեղծել

    Չինացիները Լուսինն ուսումնասիրող սարք են ստեղծել

    30.11.2013| 18:23
    Սա կլինի չինական ծրագրի` Լուսնի ուսումնասիրման երկրորդ փուլը: Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը դեկտեմբերի սկզբին կներկայացնի իր նոր տիեզերական ապարատը «Chang'e – 3 Lunokhod» : Այն կուսումնասիրի լուսնային ուղեծիրը, Երկրի շուրջ «Chang'e -3» սարքի աշխատանքը ու կվերադառնա հետ:
  • Ռուսական թանգարանում կբացվի Մալևիչի ցուցահանդեսը

    Ռուսական թանգարանում կբացվի Մալևիչի ցուցահանդեսը

    30.11.2013| 17:00
    Ռուսական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ դեկտեմբերի 5-ին ռուսական թանգարանում բացվելու է «Կազիմիր Մալևիչ. քառակուսուց առաջ և հետո» ցուցահանդեսը: